26/02/2014 18:00
Առայժմ թեման փակված է. Թովմասյանը՝ Ռուստամյանի արտահայտության մասին
«Ավելին ասել, քան իմ մամուլի քարտուղարն է ասել, չեմ պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտնի հայտարարությունը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը պատրաստ է պատասխանել Արմեն Ռուստամյանին, եթե իրեն ուղղված վիրավորական խոսքից «եթեն» հանվի. «Երկու բան կա. Մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում և երկրորդ՝ առայժմ թեման փակված է»:
Պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի հասցեին ասած «ղալաթ» բառի համար, Հ. Թովմասյանն ասաց, որ չի համարում, թե «ղալաթ են անում» արտահայտությամբ նեղացրել է 53 պատգամավորի:
Նախորդող հրապարակումներ՝ Հրայր Թովմասյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի մասին. «Ղալաթ են անում»
«Չաթլաղ» բառի բացատրությունը փնտրեք Մալխասյանցի բառարանում. Ռուստամյան