27/02/2014 09:40
Բելառուսի դեսպանատունը կկառուցեն Առինջ գյուղում
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատան համար Առինջ գյուղում հողատարածք տրամադրելու հարցը։ Թե ինչու հենց այնտեղ, արտաքին գործերի նախարար Էդիկ Նալբանդյանը «Հրապարակի» թղթակցին երեկ հորդորել է ճշտել Բելառուսի դեսպանությունից. «Բելառուսիայի դեսպանությունից հարցրեք, դա Հայաստանը չի կառուցում, դա Բելառուսն է կառուցում»։
Հարցին, թե այն պայմանավորվա՞ծ է Լուկաշեևկոյի և Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերություններով, Էդիկ Նալբանդյանը դարձյալ հորդորել է Բելառուսից ճշտել: