27/02/2014 12:51
««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը»
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում:
Նա ասաց, որ գործը բարդանում է հատկապես պահածոների արտադրության դեպքում.
«Դիտարկենք, օրինակ, Մասիս քաղաքում գործող «Ալիշան» պահածոների գործարանը, որն իր արտադրանքը արտահանում է ԱՊՀ երկրներ: Գազի պատճառով գործարանը ստիպված էր փակվել:
Բանախոսն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հյաստանի անդամակցությանը: Նա ասաց, Մաքսային միության անդամակցությունն առավելություն կունենա մեր եկրի համար:
«Ամեն դեպքում Հայաստանը եվրոպական շուկաներում լուրջ առևտուր չի իրականացնում, իսկ ՄՄ-ին անդամակցելու դեպքում, հնարավորություն կլինի գյուղատնտեսական ապրանքներ արտահանել», -ասաց բանախոսը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Հայաստանը վերանայի ապրանքների որակը այդ շուկաները գրավելու համար:
Նախորդող հրապարակումներ՝ «ՀայՌուսգազարդն» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»
«Ալիշան» գործարանի տնօրենը գազի հարցով դիմում է Նախագահի աշխատակազմ