27/02/2014 11:18
Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ»,- ասված է Նախագահի հրամանագրում: