28/02/2014 18:55
Հայաստանում մեկնարկեց պարենային անվտանգույանն ուղղված քառամյա ծրագիրը
«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի մեկնարկի մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Բանախոսը փոխանցեց, որ պարենային անվտանգությանը ուղղված աշխատանքների շրջանակներում ներգրավված է Գյուղատնտեսական դաշինքը, որը կազմված է տեղական և միջազգային 16 կազմակերպություններից, նաև հատուկ առանձնացրեց կին ֆերմերների մասնակցությունը ծրագրին:
Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանն իր հերթին նշեց, որ պարենային անվտանգության շրջանակներում պետք է բարձրացվի մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը, նաև իրականացնելու են 2015-2017 թթ պարենային համակարգի հայեցակարգի միջոցառումների մշակում և 2015-2025թթ.-ի գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում կմաշկվեն նաև պարենային անվտանգության ռազմավարության բաղադրիչները:
«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն 596,460 եվրո է: