28/02/2014 12:53
Քաղաքացիական հատվածն ավելի ակտիվ է գործում, քան գործընթացը ղեկավարող ուժերը
«Ցանկածած իրադարձություն, որն ունի անգամ փոքր հասարակական հնչեղությունը, մեզ մոտ քաղաքականացվում է: Լինի դա ինչ-որ պուրակի, կամ օդանավականի հին շենքի հետ կապված գործընթաց: Քանի որ այս բարեփոխումները տնտեսական առումով անդրադառնում են բնակչության բավականին մեծ զանգվածի վրա, հետևաբար այս դժգոհությունը ևս կարող է շատ հեշտ քաղաքականացվել: Սակայն հարցն այն է, որ քաղաքացիական հատվածը ավելի ակտիվ և արդյունավետ են գործում, քան այն կուսակցությունները որոնք փորձում են ղեկավարել այս գործընթացը»,- անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի դեմ առկա դժգոհությանը` Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող ասել` առաջարված բարփոխումներն էֆեկտի՞վ են, թե` ոչ: Սակայն այն, որ դրանք անհրաժեշտ են, ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ ցանկացած երկրում ցանակցած բարեփոխում կամավոր չի լինում և առաջ է քաշվում վերևից` իշխանությունների կողմից»,- հավելեց բանախոսը:
Միևնույն ժամանակ քաղաքագետը կիսում է այն տեսակետը, որ հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը պարզապես չի վստահում իշխանություններին և պատկան մարմիններից եկող ցակացած նախաձեռնության մեջ վտանգ է տեսնում:
«Սխալներից մեկն, իր կարծիքով այն է, որ նմանատիպ այլ դեպքերում իշխանությունները չեն կարողացել հասարակությանն առաջարկել ընդունելի լուծումներ, կամ էլ հակառակը` իրենց մեջ ուժ չեն գտել իրագործել իրենց պատկերացմամբ անհրաժեշտ, սակայն ոչ այդքան պոպուլյար քայլեր:
Ընդ որում` այստեղ խոսքը գնում է ոչ միայն իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության մասին: Հենց իշխանության մեջ առկա է որոշակի անվստահության առ այն, թե կարո՞ղ է նա, անկախ հասարակության դիմադրությունից, ինչ-որ ծրագիր հասցնել իր տրամաբանական ավարտին այլ ոչ թե հրաժարվել կես ճանապարհից: Իշխանությունները պարզապես չեն հավատում սեփական ուժերին»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի ՀՅԴ, «Ժառանգույթուն», ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար:
Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին: