01/03/2014 13:07
Գորիսում 19-ամյա աղջիկ է ինքնասպան եղել
Այսօր՝ ժամը 11.22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գորիսի «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Ս. Ք.-ի հայրը ցմահ ազատազրկված է:
Ոստիկանությունից Aysor.am-ը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները պարզվում են: