03/03/2014 14:15
ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է առաջին նիստը. Փաստինֆո
Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: «Փաստինֆոի» տեղեկություններով՝ նիստն այս պահին դեռ չի ավարտվել:
Հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում են Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Այս հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ-ի փետրվարի 26-ին ընդունած որոշմամբ նախատեսված է, որ առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին:
Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի:
Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: