04/03/2014 09:32
Գառնու տաճարի մոտ կառուցվող սրճարանը զբոսաշրջության զարգացմանը չի օգնի
Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսզի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի:
Նա նաև ասել է, թե սրճարան կառուցելու՝ մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է արտասահմանյան իր գործընկերներին, և հնարավոր է, որ նրանք պահանջեն Գառնիի տաճարը հանել տուրփաթեթից: «Այսինքն՝ որքան էլ նախարարությունը փորձում է ներկայացնել, թե սրճարանը կառուցվում է՝ ի շահ զբոսաշրջության զարգացման, դա բոլորվին էլ այդպես չէ»,- գրել է թերթը: