04/03/2014 09:18
ԲՀԿ-ում օրնքին դեմ են, բայց կուտակայինն, ամեն դեպքում, վճարում են
Իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ «Հրապարակը» հարցրել է նրան։
«Մուծումների խնդիրը տնօրենների գործն է»։ Կատարվե՞լ են մուծումները։ «Երևի»։ Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լան» ու մյուսներն են այդ մուծումները կատարում են, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն անխոնջ պայքարում է կուտակայինի դեմ, այո՞։ «Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա՝ մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»։
Բայց, միևնույն ժամանակ, ենթարկվում եք այդ կառավարության սահմանած խաղի կանոնների՞ն։ «Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց պիտի նաև օրինախախտ չլինես։ Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա–նրա նկատմամբ»: