04/03/2014 14:06
Ադրբեջանում հայտնված հայ ծերունին կվերադառնա Հայաստան
Այս տարվա հունվարի 28-ին Ադրբեջանում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը կվերադառնա Հայաստան: Aysor.am-ի տեղեկություններով՝ Կարմիր խաչի հայաստանյան և ադրբեջանական գրասենյակներին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի քաղաքացուն վերադարձնելու հարցում: Մամիկոն Խոջոյանը շուտով կլինի գյուղում:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանն ունի հոգեկան խնդիրներ:
Նախորդող հրապարակումներ՝ 77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է
Ադրբեջանում հայտնված հայ ծերունու թոռնիկը նամակ է փոխանցել նրան