04/03/2014 18:17
Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա բժշկական զննությունից հետո հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Մամիկոն Խոջոյանի ձեռքն է կոտրված, ունի հրազենային վնասվածք ու նաև կապտուկներ՝ մարմնի վրա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ բժշկական հետազոտության մյուս մանրամասները պարզ կլինեն վաղը, քանի որ Խոջոյանը անալիզներ է հանձնել:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանն ունի հոգեկան խնդիրներ: Այսօր նա վերադարձել է Հայաստան և անմիջապես տեղափոխվել Իջևան բուժզննման:
Նախորդող հրապաարկումներ՝ Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. Նրան տանում են բուժզննման
77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է