04/03/2014 09:11
Վազգեն Սարգսյանի ծնունդը կնշվի Արցախում
Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ օրը Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կլինի Լեռնային Ղարաբաղում՝ Ղարաբաղի իշխանությունների հրավերով:
«Ղարաբաղի իշխանությունների հրավերով գնում եմ Ղարաբաղ՝ այնտեղ նշելու Վազգենի ծնունդը: Ամեն տարի Ղարաբաղում Վազգենի ծննդյան օրը կազմակերպվում են միջոցառումներ, և այս տարի բացառություն չէ: Միջոցառում է լինելու, ինձ էլ հրավիրել են»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է Արամ Սարգսյանը: Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: