04/03/2014 11:45
Վիկտոր Յանուկովիչը մեզ մոտ չի եղել. Aysor.am-ի հարցազրույցը բժշկի հետ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երբևէ մեզ չի դիմել, նման հիվանդ մենք չենք ունեցել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դոնի Ռոստովի սրտաբանական հիվանդանոցի բժշիկ, պրոֆեսոր Սերգեյ Դյուժիկովը:
Նշենք, որ այս տեղեկությունը տարածվել էր մի շարք լրատվամիջոցներով, որոնք հղում են կատարել իրավապաշտպան Միխաիլ Լեբեդի Facebook-յան գրառմանը։
«Յանուկովիչը մահացել է: Քիչ առաջ հեռախոսով այս մասին ասել է ընկերս` Ռոստովի սրտաբանական կենտրոնից։ Յանուկովիչին սրտի նոպայով հիվանդանոց են բերել մարտի 3-ի ժամը 23։00-ի սահմաններում, իսկ մեկ ժամ անց նա մահացել է»,- գրել է Լեբեդը։
Դոնի Ռոստովում գտնվող «Սրտաբանական կենտրոնից» ևս Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ Վ. Յանուկովիչն իրենց մոտ չի բուժվել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վ. Յանուկովիչը փախուստի մեջ է գտնվում: Նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք ծանր հանցագործություններով:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Յանուկովիչ. Ես չեմ հրամայել ոստիկանությանը կրակել
Յանուկովիչը՝ Մեժիգորյեի ջայլամներ ու մյուս կենդանիների ճակատագրի մասին