05/03/2014 13:42
«Դեմ եմ» խմբի անդամ. Թյուր կարծիք է, որ ՍԴ-ն վերջնական որոշում կհրապարակի
Ինչպես արդեն հայտնել էինք, «Դեմ եմ» նախաձեռնությունը պատրաստվում է մարտի 7-ին բողոքի ակցիա անցկացնել Ֆինանսների նախարարության դիմաց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ պատճաը նախարարության դիրքորոշումն է.
«Նախարարությունը գործատուների և աշխատակիցների նկատմամբ տոտալ ճնշումներ են իրականացնում, նրանք պարտադրում են, որ իրենց աշխատակիցները ֆոնդեր ընտրեն: Դա մարդու իրավունքների խախտում է», -ասաց նա:
Նա նաև կարևորեց տարբեր հիմնարկների աշխատակիցների ինքնակազմակերպումը:
«Կարևոր է, որ նրանք ինքնուրույն նախաձեռնեն նման ակցիաներ, քանի որ մեր երկրում արհմիությունները կամ չկան, կամ էլ ձևական բնույթ են կրում»,- ասաց նա:
Նա նաև ասաց, որ հասարակության մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե մարտի 28-ին կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ վերջնական որոշումն է հրապարակվելու: Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է երկարաձգվել:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակումներ՝ Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»