05/03/2014 09:54
Հանրայինում կրճատումներ են. Հին աշխատակիցները պետք է դուրս գան
«Հրապարակը» տեղեկացել է, որ Հանրային հեռուստատեսությունում կրկին կրճատումներ են սկսվել: Թերթին են զանգահարած անձիք ասել են, որ 8 հոգի` հին աշխատակիցներ, ինժեներներ, վերջին օրերին ծանուցումներ են ստացել, որտեղ նշված է, որ իրենք երկու ամիս անց առանց աշխատանքի են մնալու:
Թերթը կապվել է Հանրայինի հետ, սակայն այս պարզ հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջել և երեկ այդպես էլ չեն պատասխանել»: