05/03/2014 17:36
Գետնին աղ են լցրել, պառկեցրել վրան, ծեծել. Խոջոյանին խոշտանգել են. News.am
Մեկ ամիս անց ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանին գերության մեջ խոշտանգել են։ Այս մասին մարտի 5-ին NEWS.am-ին ասաց Իջևանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, օրթոպեդ Էմիլ Բրուտյանը։ Նրա խոսքով, Մամիկոն Խոջոյանի վնասվածքները մեկ ամսվա վաղեմության են։
«Մամիկոն Խոջոյանը կոտրվածներ ունի աջ ձեռքի բազկոսկրի հատվածում, որը, հնարավոր է, հրազենային վնասված է, նաև ծղիկոսկրի ստորին երրորդական հատվածում։ Ակնհայտ է, որ բժշկական միջամտություն է եղել, որպեսզի չևերա, որ հրազենային վնասվածք ունի»,- ասաց Էմիլ Բրուտյանը։
Բժշկի խոսքով՝ քերծվածքներ կան Մամիկոն Խոջոյանի գլխի հատվածում ու սալջարդեր ձախ ազդրի շրջանում և մարմնի այլ մասերում, որոնք հարվածի հետևանք են և կենցաղային վնասվածքներ չեն։ Վնասված են նրա ականջախեցիները, ինչը, բժշկի խոսքով, խոշտանգումների հետևանք է։ Վերը նշված վնասվածքներից ոչ մեկը մինչև գերությունը Մամիկոն Խոջոյանը չի ունեցել։
Գերությունից ազատված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի բազկի շրջանում կոտրվածքը վիրահատության կարիք ունի։ Նա այժմ գտնվում է Վերակենդանացման բաժնում, բժիշկների վերահսկողութան տակ է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Ասում է, որ աղ են լցրել գետնին, իրեն պառկեցրել վրան ու ծեծել, սրսկել են, հայրս ահավոր վիճակում է, չի կարողանում քայլել ինքնուրույն»,- ասաց Խոջոյանի դուստրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակում՝ Մամիկոն Խոջոյանը դեռ հիվանդանոցում է. Նրան կայցելեն ԵԱՀԿ ներկայացուցիչներ