05/03/2014 10:55
Օբամա. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շուտով կլիցքաթափվի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ շուտով հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի շուրջ:
Korrespondent.net-ի փոխանցմամբ` Օբաման նշել է, որ իրենք առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կկարողանան լիցքաթափել իրավիճակը Ուկրաինայում, սակայն դա բարդ է, որը շատ ժամանակ է պահանջում:
Օբաման նաև մեղադրել է Ռուսաստանին՝ ուժային մեթոդներով ուկրաինացի ժողովրդի վրա ազդելու համար:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Յանուկովիչն ընտրվել է ժողովրդական ճանապարհով` հավելելով, սակայն, որ Ուկրաինայում շատերը գտնում են, որ Յանուկովիչը լավ չի իրականացնում իր պարտականությունները: