05/03/2014 12:09
Պլյուշչենկոն ինքնուրույն քայլում է. Լուսանկարներ
Եվգենի Պլյուշչենկոն վերականգնվում է ողնաշարի վիրահատությունից հետո: Heat.ru-ի թղթակիցը լուսանկարել է մարզիկին Իսրայելի Ռամաթ-Ավիվ կլինիկայում: Գեղասահորդն այստեղ է գտնվում արդեն մի քանի օր, նրա հետ է կինը՝ Յանա Ռուդկովսկայան: Նշվում է, որ Պլյուշչենկոն ինքնուրույն քայլում է:
Մարզիկին այս անգամ ևս վիրահատել է Իլյա Պեկարսկին, ում շնորհիվ մեկ տարի առաջ գեղասահորդը հնարավորություն է ունեցել վերադատնալ սպորտ:
«Նրա առողջությանը վտանգ էր սպառնում, նա կարող էր հաշմանդամ դառնալ: Եթե նույնիսկ կարճ ծրագրի ընթացքում նա վայր ընկներ, ապա կարող էր սարսափելի լիներ»,- պատմել է Յանա Ռուդկովսկայան:
Նախորդող հրապարակումներ՝ Եվգենի Պլյուշչենկո. «Ինձ ստիպեցին մասնակցել մրցումներին»
Պլյուշչենկոն հեռանում է սպորտից. 12 վիրահատությունը չափազանց շատ է
Պլյուշչենկոն ժամեր անց կվիրահատվի