05/03/2014 14:39
Ռուսաստանի դեսպանատան դիմացից վարչական բերման է ենթարկվել 4 մարդ
Ռուսաստանի դեսպանատան դիմացից ոստիկանություն վարչական բերման է ենթարկվել 4 մարդ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով՝ նրանց վարչական բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) հատկանիշներով:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանք ցանկացել են ակցիա անցկացնել դեսպանատան առջև, իսկ ոստիկանները պահանջել են, որ նրանք անցնեն դիմացի մայթ: