05/03/2014 17:57
Անասնապահության ոլորտում ապահովագրական պիլոտային ծրագիր կփորձարկվի
Անասնապահության ոլորտում ապահովագրական մի ընկերություն պիլոտային ծրագիր է փորձարկելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Նաև հավելեց, որ դեռևս ուսումնասիրում են ոլորտը, իսկ թե երբ կսկսեն իրականանցել ապահովագրություն, բանախոսը խուսափեց կոնկրետ ժամկետներ նշելուց, փոխանցելով, որ այժմ բանակցություններ են ընթանում:
Բացի ապահովագրությունից, գյուղատնետսության փոխնախարարը հաղորդեց, որ կարկտից բերքը պաշտպանելու համար այս տարի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Արմավիրի մարզերում կտեղադրվի շուրջ 80 հակակարկտային կայան: