05/03/2014 10:09
Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը կլինի մարտի 12-ին
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ՝ ժամը 14: 00-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին գրված է «Չորրոդ իշխանությունը»` հղում անելով «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգին:
Գործով դատավորը Վաղինակ Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: