05/03/2014 09:20
Սպարապետի մայրը որդու ծննդյան օրը կանցկացնի հիվանդանոցում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան երեկ երեկոյան տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունիից «Հայկական Ժամանակի» թղթակիցը տեղեկացել է, որ Գրետա մայրիկն ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և այժմ ենթարկվում է անհրաժեշտ հետազոտությունների: Դրանց արդյունքները պարզ կլինեն թերևս այսօր:
Բժիշկը պատասխանելով թերթի հարցին, ասել է, որ Գրետա մայրիկի մոտ ի հայտ է եկել գիտակցության խանգարում, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է բուժհաստատություն»: