06/03/2014 09:11
Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում է, անգիտակից
Երեկվանից քանդակագործ Արա Շիրազը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում: «Նաիրի» ԲԿ անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին «Ժամանակի» թղթակցին տեղեկացրել է, որ քանդակագործը բժշկական կենտրոն է ընդունվել փետրվարի 24-ին ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում և անմիջապես անցել է արհեստական շնչառության:
«Վիճակը հիմա մնում է նույնը՝ ծայրահեղ ծանր, անգիտակից»: Թե որքան ժամանակ Արա Շիրազը կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ Գնունին դժվարացել է ասել, տեղեկացրել է միայն, որ իրենք հիմա պայքարում են նրա կյանքի համար, ոչ մի կանխատեսում առայժ չեն կարող տալ: