06/03/2014 13:08
Նիգերը Լիբիային է արտահանձնել Մուամար Քադդաֆիի որդուն
Նիգերի իշխանությունները Լիբիաին են արտահանձնել այդ երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդուն՝ Սաադի Քադդաֆիին:
Lenta.ru-ի փոխանցմամբ, Լիբիայի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները այսօր ընդունել են Սաադի Քադդաֆիին, ով այժմ գտնվում է Տրիպոլիում:
Գործարար և նախկին ֆուտբոլիստ Քադդաֆին Լիբիայից փախել է Նիգեր 2011թ.-ի օգոստոսին, երբ ասպամբները գրավեցին Տրիպոլին: Նույն թվականի օգոստոսին «Ինտերպոլը» հրապարակել է նրա ձերբակալման հրամանը: Լիբիայի իշխանությունները մեղադրում են Սաադիին ֆուտբոլիստի սպանության մեջ:
Սաադին Մուամար Քադդաֆիի 7 որդիներից մեկն է, նրա 3 եղբայրները զոհվել են Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ: