06/03/2014 10:18
«Ռոսնեֆթը» մտադիր է գնե՞լ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը
«Ժողովրդի» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ռոսնեֆթը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։ Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը ևս ռուսներն են, և առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության։
Թերթի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Թերթի աղբյուրների տեղեկացրել են, որ «Ռոսնեֆթը» դրանից հետո դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 38-48 դրամ դարձնելու խնդրանքով:
ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն «Ժողովրդի» թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը՝ ասելով, որ ոչ ՀԷՑ-երն են վաճառվել, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագին են բարձրացնելու: