06/03/2014 09:32
Ընտրությունների ընթացքում գործող ԲՀԿ գրասենյակները կվերաբացվեն
Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովրդի» թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ: