06/03/2014 15:16
Էկոնոմիկայի նախարար. Ռուսական ռուբլու արժեզրկումը կազդի ՀՀ տնտեսության վրա
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, չի բացառվում, որ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենան: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Որպես առաջին խնդիր, նախարարը դիտարկեց ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների հարցը, քանի որ արժեզրկված ռուբլու պարագայում ավելի քիչ տրանսֆերտներ կմտնեն Հայաստան` իր հետևանքներով: Ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրներ կառաջանա արտահանման գործընթացում՝ էժանացող ռուբլին չի նպաստի արտահանմանը:
ՌԴ շուկայում կարճաժամկետ զարգացումների դեպքում՝ Հայաստանի տնտեսությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի, իսկ երկարաժամկետի դեպքում, Վահրամ Ավանեսյանը վստահ է, որ ՀՀ-ի տնտեսական քաղաքականությունը անհրաժեշտ կլինի վերանայել: