06/03/2014 09:39
Ինչո՞ւ է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով
Երեկ «Հակական Ժամանակի» թղթակիցը մի քանի հարց է ուղղել Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի շուրջ:
-Պարոն Խոյեցյան, ինչի՞ համար է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով:
-Վիկտոր Յանուկովիչը Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղաքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել: Նա երկրաշարժից հետո փրկարարական ու շինարարական աշխատանք է կատարել Սպիտակում, օգնության է հասել մեր քաղաքին այդ ծանր պահին: Նա նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է:
-Յանուկովիչի անունով հրապարակը անվանվել է 2006թ.-ից , իսկ ինչու՞ մինչ այդ չեք հիշել Յանուկովիչին:
-2006-ին Յանուկովիչը վարչապետ էր, դե ժողովուրդն էլ ուզում էր, որ իր անունով լինի: Ժողովրդի առաջարկությամբ է եղել, ու ավագանու որոշմամբ: Մարդիկ դիմումներ էլ էին հասցեագրում էդ խնդրանքով: