07/03/2014 12:55
Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել
Քիչ առաջ Ֆինանասների նախարարության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: ՀՀ 67-ամյա քաղաքացին, ով իր հետ բերել էր ավանդի գրքույկը, փորձեց ինքնահրկիզվել:
Նա ասում էր, որ գտնվում է սոցիալական ծանր վիճակում, իսկ իր փողերը ժամանակին ԽՍՀՄ բանկերում կորել են: Բարեբախտաբար, ակտիվիստներին և ոստիկաններին հաջողվեց խանգարել նրան: Քաղաքացուն ոստիկանական մեքենայով տարան:
Նշենք, որ Ֆինանասների նախարարության դիմաց «Դեմ եմ» խումը ակցիա է անցկացնում, քանի որ ըստ խմբի անդամների՝ գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» խմբի անդամ. Թյուր կարծիք է, որ ՍԴ-ն վերջնական որոշում կհրապարակի
Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»