07/03/2014 18:40
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
«Ադրբեջանական համապատասխան հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ այս պահին առանձնապես մեկնաբանություններ չունենք, միայն կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը»,- այս մասին Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Նշվում է, որ երիտասարդը 20-22 տարեկան է:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել