07/03/2014 19:12
Գերեվարված հայը 23 տարեկան է. Արսեն Խոջայան
Ադրբեջանական կողմը հրապարակել է ժամեր առաջ գերեվարված հայ երիտասարդի նախնական տվյալները. Նա 23 տարեկան է, անունը՝ Արսեն Խոջայան:
ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված է մեկ Արսեն Խոջայան՝ ծնված 1991 թվականի մարտի 9-ին, գրանցված է՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես է հայ երիտասարդը հատել սահմանն ու հայտնվել Թովուզ բնակավայրում, որը պետական սահմանից հեռու է մոտ 25-30 կմ:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն Aysor.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ «իրենք էլ զբաղված են ճշտումներով»:
Նախորդող հրապարակումներ՝ Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել