07/03/2014 19:51
Գերեվարված երիտասարդը Մամիկոն Խոջոյանի ազգականն է
Ժամեր առաջ Ադրբեջանի սահմանում հայտնված երիտասարդը հունվարի 28-ին գերեվարված Մամիկոն Խոջոյանի բարեկամն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ երիտասարդն իրոք իրենց գյուղացի է, հովիվ, որը հոտը տարել էր արածացնելու:
Ըստ գյուղապետի՝ այսօր ողջ օրվա ընթացքում տարածքում թանձր մառախուղ է եղել, ըստ ամենայնի, երիտասարդն ուղղակի մոլորվել է ու հայտնվել թշնամու սահմանում:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը այսօր 17:40-ի սահմանում ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզ բնակավարյուր:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրան այս պահին տեղափոխում են Բաքու՝ հարցաքննության, որը նշանակված է վաղը:
Նախորդող հրապարակումներ՝ Գերեվարված հայը 23 տարեկան է. Արսեն Խոջայան
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել