07/03/2014 14:15
«Դեմ եմ» ակցիայի մասնակիցները գնում են ոստիկանություն՝ ընկերների հետևից
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջեցին հրապարակ բերել իրենց բերման ենթարկված ընկերներին, հակառակ դեպքում՝ խոստացան բոլորը շարժվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նախաձեռնության անդամների պահանջը չկատարվեց ու նրանք մանրադրամներ նետելով Ֆինանսների նախարարության դռան վրա՝ Տիգրան Մեծ պողոտայով շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հիշեցնենք, որ այսօր «Դեմ եմ»-ը ակցիա էր անցկացնում Ֆինանսների նախարարության դիմաց: Ոստիկանները հայտարարեցին, որ ցույցն արտոնված չէ ու ուժ կիրառելով փորձեցին ցրել այն: Քաշքշուկի ժամանակ բերման ենթարկվեցին նախաձեռնության մի քանի անդամներ:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ». Ակցիայի մասնակիցները փորձում են փակել ճանապարհները
Վալերի Օսիպյան. Ակցիան արտոնված չէ, ազատեք ճանապարհները
«Դավո, իջի». Ակցիայի մասնակիցները նախարարի հետ հանդիպում են պահանջում
Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել