07/03/2014 16:20
Գլխավոր դատախազն այսուհետ հաշվետու կլինի ԱԺ-ին
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին հաղորդում ներկայացնի ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: Հաղորդումը ներկայացնելու է ՀՀ գլխավոր դատախազը, քննարկումն ավարտվում է՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
ԱԺ-ից հայտնում են, որ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը դրական էր. այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:
Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: