07/03/2014 15:12
«Դեմ եմ» ակտիվիստներից մեկին ազատ արձակեցին. «Ինձ խեղդելով են բերել»
«Դեմ եմ» նախաձեռնության բերման ենթարկված անդամներից մեկին՝ Հակոբ Արշակյանին, րոպեներ առաջ ազատ արձակեցին Երևանի ոստիկանության Կենտրոնականի բաժնից.
«Ինձ բերման են ենթարկել իբր ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար: Ասում են վարչական տուգանք է նշանակվելու, բայց ես ոչինչ չեմ պատրաստվում վճարել»,- ասաց Հակոբ Արշակյանը.
Ակտիվիստը նշեց, որ իրեն գրեթե խեղդելով են բերման ենթարկել.
«Այս կապակցությամբ հաստատ լինելու է վերաբրմունք՝ ոստիկանների ապօրինի քայլերի հետ կապված»,- ասաց ակտիվիստը:
Նշենք, որ ոստիկանությունում շարունակում են մնալ ևս 2 ակտիվիստ:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ». Ակցիայի մասնակիցները փորձում են փակել ճանապարհները