07/03/2014 13:38
Պատգամավոր. Ոստիկանապետը հանդիպել է ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիներին
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպել է ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող Արագածոտնի մարզի 7 գյուղերի գյուղապետերի ու 5-ական բնակիչների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ոստիկանապետը նրանց հրավիրել է իր մոտ, որ քննարկեն ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո կասեն, թե ինչ են քննարկել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արագածոտնի մարզի 7՝ Կարբի, Օհանավան, Երզնկա, Եղվարդ, Օհանավան, Ուշի և Սաղմոսավան գյուղերի բնակիչները փակել էին Ապարան-Երևան ճանապարհը՝ պահանջելով Ապարանի ջրամբարի ջրի վրա ՀԷԿ-ի շինարարությունը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ը շատ ջուր կվերցնեն և իրենց գյուղերը կզրկվեն ոռոգման ջրից:
Նախորդող հրապարակում՝ Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք