07/03/2014 15:43
Ոստիկանություն. «Դեմ եմ» ակցիայից վարչական բերման է ենթարկվել 3 մարդ
«Դեմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներից ոստիկանության Կենտրոնականի բաժին վարչական բերման է ենթարկել 3 մարդ՝ Հակոբ Արշակյանը, Էդուարդ Մինասյանը, Դավիթ Աղաբեկյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ նրանց վարչական բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով) հատկանիշներով:
Նշենք, որ «Դեմ եմ» նախաձեռնության բերման ենթարկված անդամներից Հակոբ Արշակյանին ազատ են արձակել:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչև ոստիկանության շենք հասնելը ցուցարարներին նախազգուշացրել էր, որ ոստիկանության բաժինը հատուկ պահպանվող տարածք է ու դրա դիմաց ցույց անել ու բղավել չի թույլատրվում:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ը հասավ ոստիկանություն. Կամ մնացածին բաց թողեք, կամ՝ սաղիս տարեք
«Դեմ եմ»-ը հասավ ոստիկանություն. Կամ մնացածին բաց թողեք, կամ՝ սաղիս տարեք