08/03/2014 14:11
Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը
Նախօրեին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջայանի մասին դեռևս ոչ մի նորություն չկա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Գյուղապետի խոսքով՝ գործով արդեն զբաղվում է Կարմիր խաչը:
«Կարմիր խաչից զանգեցին ինձ հետ խոսացին, հարցեր ճշտեցին: Հիմա իրանք են զբաղվում»,- ասաց Կամո Չոբանյանը:
Գյուղապետի խոսքով՝ Արսենը սահմանն անցել է պատահաբար. «Գնացել էր ոչխարներին արածացնելու, դե պատահաբար մոլորվել է երևի»,- ավելացրեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արսեն Խոջոյանը 17:40-ի սահմանում ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզ բնակավայրում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրան կհարցաքննեն այսօր:
Նախորդող հրապարակումներ՝ ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով