08/03/2014 09:20
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն. Ժողովրդին ստերով են սնում
«Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ չնայած հավաստիացումներին` «Նաիրիտը» չի կարող բնականոն կերպով գործարկվել։
««Նաիրիտն» արդեն 4 տարի գոյություն չունի։ Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով։ 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն։ Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ինչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնան»,- տարակուսանքով հայտարարել է Գ. Ներսիսյանը: