08/03/2014 09:40
ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը կրկին կոնկրետ որոշում չեն ընդունել
Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ոչ իշխանական չորս ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը: Նրանք քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ քայլերի հաջորդականությունը:
Ինչպես «Ժողովրդին» տեղեկացրել են լավատեղյակ աղբյուրները, բացի կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերը քննարկելուց, խմբակցությունները խոսել են այդ քայլին զուգահեռ այլընտրանքային ծրագրիր առաջարկելու մասին: Սակայն այս հանդիպման ժամանակ ևս կողմերը կոնկրետ որոշում չեն ընդունել:
Թերթի աղբյուրները, սակայն, չեն բացառել, որ մինչև ապրիլ, այնուամենայնիվ, խմբակցություններն ավարտեն իրենց բանակցություններն ու դիմեն կոնկրետ քայլերի: Ի դեպ, երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել նաև գազամատակարարման ոլորտի ուսումանսիրության նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի՝ սակագների ուսումնասիրման նպատակով խմբի նիստ: Այս խմբում պատգամավորները հստակեցրել ու ձևակերպել են հուզող հարցերը, նաև՝ պատկան մարմիններից պահանջվելիք փաստաթղթերի ցանկը: