08/03/2014 12:31
239 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը ընկել է Հարավ-չինական ծովը
Վիետնամի ռազմածովային ուժերի տարածած տեղեկատվության համաձայն՝ «Malaysia Airlines»-ին պատկանող 239 ուղևոր փոխադրող «Boeing 777-200» ինքնաթիռը ընկել է Հարավ-չինական ծովը՝ Տխո-Չու կղզուց 250 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Մալազիայի իշխանությունները այս տեղեկատվությունը դեռևս չեն հաստատել:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են Վիետնամի, Մալազիայի, Ֆիլիպինենրի և Չինաստանի փրկարարներն ու զինվորականները:
Նշենք, որ ըստ տարածված տեղեկատվության՝ ինքնաթիռում գտնվել են 14 երկրների ներկայացուցիչներ:
Նախորդող հրապարակում՝ Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ