08/03/2014 13:51
Հայկական տարազներ՝ ծաղկաթերթերից. Ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին
Մարտի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի և «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Նունե Խաչատրյանի ծաղկաթերթերով ստեղծված աշխատանքները՝ 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ: Ժողովրդական վարպետը կներկայանա նաև «Ծաղկանուն» զարդերի հավաքածուով:
«Հայկական տարազներ» ցուցահանդեսը կգործի մարտի 15-20-ը:
Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1983-1984 թթ. հաճախել է Երևանի Պիոներ պալատի նկարչական խմբակը: 1984-1986 թթ. սովորել է Երևանի N 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի հախճապակու բաժնում, աշխատել «Գայանե» կոոպերատիվի գունավոր ապակու արտադրամասում՝ որպես նկարիչ:
2006 թ. ստացել է ժողովրդական վարպետի կոչում: