10/03/2014 16:33
Շալանդը հաստատվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նիստի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ներկայացրել է իր ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՖՖ Գործկոմի կողմից:
Բեռնար Շալանդը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ գործկոմը հաստատել է նաև ՀՖՖ մարզչական կանոնակարգը: