10/03/2014 17:50
Մարտի 22-ին «Դեմ եմ»-ը հավաք-երթ կանցկացնի
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին Ազատության հրապարակից հավաք-երթ կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք նապխաձեռնության տարածած մամուլի հաղցորդագրությունից: Դրանում ասվում է.
«Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ
Հավաք-երթի նպատակներն են.
1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.
Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» խմբի կոչը. Մի՛ հուսահատվեք, հիմա առավել ևս արժի պայքարել
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները