10/03/2014 14:39
Մամիկոն Խոջոյանին այսօր կամ վաղը կվիրահատեն
Օրերս ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանին այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Վարդազարյանը.
«Ասում են՝ այսօր կամ վաղը վիրահատելու են, տեսնենք ոնց կլինի»,- ասաց Հեղինե Վարդազարյանը:
Նրա խոսքով՝ հոր հիշողությունը լիովին չի վերականգնվել.
«Դե պահի տակ խոսում է հետներս, հետո նորից գիտակցությունը գնում ա, մոռանում ա, սպասենք՝ երբ են վիրահատում, հետո մնացածը»,- ասաց Հեղինե Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանի տարածքում է հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Ծերունին հոգեկան խնդիրներ ունի:
Մարտի 4-ին նա վերադարձվել է Հայաստան: Խոջոյանի մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգումների բազմաթիվ հետքեր, այդ թվում՝ հրազենային վնասվածք: Բուժում ստանալու համար նա տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Նախորդող հրապարակումներ՝ Գետնին աղ են լցրել, պառկեցրել վրան, ծեծել. Խոջոյանին խոշտանգել են. News.am
Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք