10/03/2014 09:47
Պուտինն ու Քեմերոնը քննարկել են Ուկրաինայի և Ղրիմի հարցը
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Այս մասին գրում է BBC-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ղրիմում սպասվելիք հանրաքվեն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճգնաժամի կարգավորման հնարավոր եղանակների մասին:
ՌԴ նախագահ Պուտինը վստահություն է հայտնել, որ Ղրիմի լեգիտիմ ղեկավարության կողմից նախաձեռնվող քայլերը հիմնվում են միջազգային իրավունքի նորմերի վրա:
Քեմերոնն ի պատասխան ասել է, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով: