10/03/2014 15:20
78-ամյա ամերիկացին թաղման բյուրոյում «վերակենդանացել է»
Ամերիկայի 78-ամյա մի բնակիչ, ում մահացած են գտել, հանկարծ «կենդանացել է»: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Պարզվում է տղամարդու մոտ մահ է գրանցվել ու ընտանիքի անդամները սկսել են պատրաստվել թաղմանը, սակայն մի քանի ժամ անց թաղման բյուրոյի աշխատակիցները նկատել են, որ նա շարժվում է:
Այժմ 78-ամյա ամերիկացին գտնվում է հիվանդանոցում, ավելին՝ նա անգամ խոսել է հարազատների հետ և ասել, որ շատ երջանիկ է, որ իրեն չեն թաղել, փոխանցում է gazet.ru-ն: