10/03/2014 11:09
Սիրիացի գրոհայինները ազատ են արձակել 13 ուղղափառ միանձնուհիներին
Սիրիական Մաալյուլի վանական համալիրի 13 գերեվարված միանձնուհիները ազատ են արձակվել և այս պահին ուղևորվում են դեպի մայրաքաղաք Դամասկոս:
Topnews.ru-ի փոխանցմամբ` միանձնուհիները ազատ են արձակվել, քանի որ Սիրայի իշխանությունները համաձայնել են բանտերից ազատ արձակել մոտ 150 կանանց:
«Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինները գերեվարել էին միանձնուհիներին նախորդ տարվա դեկտեմբերին և պատանդ էին պահում Յաբրուդ քաղաքում:
Միանձնուհիների ազատ արձակման գործողության մանրամասները չեն հրապարակվում: