11/03/2014 10:05
ՀԷՑ-ը պատրաստում են վաճառքի. Այնտեղ ֆինանսական ստուգումներ են
«Հրապարակի» տեղեկություններով` ՀԷՑ-ում ֆինասական ստուգումներ են սկսվել: ՓԲԸ աշխատողները խոսում են այն մասին, որ «Ցանցերի» սեփականատերը` «Ինտեռ Ռաօ Յէ Էս» ընկերությունը, նպատակ ունի պարզել դրանց իսկական վիճակը:
Այսպիսով, չնայած «Ցանցերի» ղեկավարությունը ժխտում է դրանց մոտալուտ սնանկացման մասին վերջերս պտտվող լուրերը, դրանք այնքան էլ անհիմն չեն: «Ցանցերի» հնարավոր գնորդների թվում նշվում էր «Ռոսնեվթ» ընկերությունը, ինչը ՀԵՑ-ը հերքեց: Առավել հնարավոր հավակնորդ այս պահին «Գազպրոմն» է: